Չինաստանում զբոսաշրջիկը շուրջ մեկ ժամ անցկացրել է ավերված ապակե կամրջի վրա
Չինաստանի Լոնջին քաղաքում ապակե կախովի կամուրջն ուժեղ քամու հետևանքով փլուզվել է։ Այդ պահին կամրջի վրա զբոսաշրջիկներ են եղել, նրանցից մեկը չի կարողացել ժամանակին դուրս գալ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, երբ ուժեղ փոթորիկը քանդել է Չինաստանի Պիյան լեռան վրա 100 մ բարձրության վրա կառուցված ապակե կամուրջի մի քանի հատված, որի հետևանքով էլ զբոսաշրջիկը հայտնվել է անդունդի վրա: Փրկարարների օգնությամբ նա հասել է անվտանգ վայր:
Պարբերականի տեղեկություններով՝ զբոսաշրջիկը ֆիզիկապես չի տուժել, սակայն նրան անհրաժեշտ է եղել հոգեբանի օգնությունը:
Նշվում է, որ Պիյան լեռնային հանգստավայրը ներկայումս փակ է: Լոնջինի քաղաքային իշխանությունները նախաձեռնել են անվտանգության լայնածավալ ստուգումներ անցկացնել զբոսաշրջային բոլոր տեսարժան վայրերում։
Կարծիքներ