Ռուս ռազմական բժիշկները ներգրավված են ԼՂ-ում այրվածքներ ստացած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործընթացում
Ռուսական խաղաղապահ զարախմբի ռազմական բժիշկները շարունակում են շտապ բուժօգնություն ցուցաբերել ԼՂ-ի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին։
Ինչպես նշված է խաղաղապահ կոնտինգենտի «Տելեգրամ» ալիքում, ռուսական բժշկական ստորաբաժանում է տեղափոխվել 23 մարդ։ Տուժածների մոտ առկա են մաշկի ու վերին շնչուղիների տարբեր աստիճանի այրվածքներ։
Հաղորդվում է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է լիարժեք օգնություն։
Կարծիքներ