Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարարի հայտարարություններին
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձին, որտեղ վերջինս ՀՀ վարչապետին մեղադրել է «արժեքների ոտնահարման համար»:
Ալեքսանյանը նկատել է. «Ինչքան հասկանում եմ, Ռուբեն Վարդանյանը նեղսրտած է, քանի որ իր հնչեցրած Հայաստանի «թաթարստանացման» տեսլականը մեր սրտերում և մտքերում արձագանք չի գտնում»:
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ Միութենական պետության կողմնակից է և դեմ չէ ՀՀ-ն ՌԴ կազմում տեսնելուն։ Ըստ նրա՝ եթե «անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։
Կարծիքներ