Ադրբեջանի նախկին պաշտոնյաները մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանում բացահայտվել են «ռուսամետ 5-րդ շարասյան» առաջնորդներ, որոնք սպասարկել են Մոսկվայի շահերը։
Այս կառույցի ղեկավարը, ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեխտիևն էր, որը հայտնի է որպես «գորշ կարդինալ»։
Խմբի կազմում էին նաև նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Մշակույթի նախկին նախարար Աբուլֆաս Գարաևը և Երիտասարդության և սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովը։
Նշվում է, որ խմբի նիստերին ժամանակ առ ժամանակ ներկա է եղել Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մախմուդովը։
Կարծիքներ