Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով. ԱՆ-ն իրազեկում է
COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթորեն իրականացվում են ռիսկի խմբերում:
Ռիսկի խմբերն են՝
• 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները.
• 65 և բարձր տարիքի անձինք.
• բուժաշխատողները.
• տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները.
• սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով։
Շարունակեք հետևել կանխարգելիչ այլ միջոցառումներին՝ կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, հետևեք ձեռքերի հիգիենային:
Կարծիքներ