Հունա-թուրքական սահմանին փոխհրաձգության հետևանքով միգրանտ է զոհվել

Հունա-թուրքական սահմանին փոխհրաձգության հետևանքով միգրանտ է զոհվել

Ապրիլի 16-ի երեկոյան Սուֆլիի մերձակայքում գտնվող Էվրոս գետի վրա տեղի է ունեցել փոխհրաձգություն հույն սահմանապահների և անօրինական միգրանտներ տեղափոխող թուրքական նավի միջև։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ միգրանտ:

Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։

Հունաստանն ու Թուրքիան բաժանող գետի թուրքական կողմում հույն սահմանապահները միգրանտներով լի նավակ են հայտնաբերել, որը փորձել է անցնել գետը և հասնել հունական ափ։

«Հույն սահմանապահները լուսային ազդանշաններով նախազգուշացում են տվել, սակայն նավը ոչ միայն չի փոխել ուղղությունը, այլև կրակոցներ են սկսվել թուրքական կողմից, ինչին հույները համապատասխան արձագանք են տվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արդյունքում Հունաստանի իշխանությունները նավակում հայտնաբերել են վեց անօրինական միգրանտի և մեկ՝ զոհվածի։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում