Ապատեղեկատվություն տարածելով և էժան հնարքներով, ժողովրդի էմոցիաների վրա ազդելով ոչնչի չեն հասնելու. ԱԺ պատգամավոր

Ապատեղեկատվություն տարածելով և էժան հնարքներով, ժողովրդի էմոցիաների վրա ազդելով ոչնչի չեն հասնելու. ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքում գրում է. 

Սիրելի՜ հայրենակիցներ,
Ապատեղեկատվություն տարածելով և էժան հնարքներով, ժողովրդի էմոցիաների վրա ազդելով ոչնչի չեն հասնելու մայրաքաղաք Երևանի հրապարակի հարթակում կանգնած ուժերը` մանուկյան վազգենի գլխավորությամբ,  և իրենց արտաքին հովանավորները. մանուկյան վազգենը եթե մոռացել է, ապա հիշեցնեմ 2021 թվականին Շիրակի մարզ իր այցի մասին, թե ինչպես գլխակորույս դաշտերով փախավ ժողովրդի ցասումից։
 Մեր ժողովուրդը բավականին լավ հասկանում  և շատ ճիշտ գնահատում է ստեղծված իրավիճակը։
Այսօր առավոտյան նույնիսկ շրջանառվեցին Շիրակի մարզի որոշ բուհերի և դպրոցների անուններ, որտեղ իբր դասադուլ է։
Հարգելի Շիրակցիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Շիրակի մարզի որևէ ԲՈւՀ-ում, դպրոցում, գործադուլ կամ դասադուլ չկա և չի եղել, այդ ամենը կեղծ տեղեկատվություն է, որը տարածում են ռոբասեռժական խունտան` օգտվելով ստեղծված իրավիճակից։
Ընդամենը պաշտոնապես գործադուլ է հայտարարել քոչարյանամերձ ազդեցության տակ գտնվող մեկ ռեստորան։

Ժողովու՜րդ ջան, բարդ ժամանակներ ենք ապրում, այո՜, շատ դժվար է էմոցիոնալ պոռթկումների չտրվել, բայց մենք պարտավո՜ր ենք դա անել, քանի որ դիմացը մեր պետությունն ու պետականությունն են` մեր ինքնիշխանությունը։ Իսկ բոլոր այն անձինք, ովքեր տարիներով լինելով այլ երկրների գործակալներ, առիթից ուզում են օգտվել և իշխանության գալու մոլուցքով լցված խարխլել մեր պետականության հիմքերը` խստագույնս պատժվելու են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով։
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՜ ինքնիշխան Հայաստանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում