Տիգրան Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ․ հարցը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում
Երևանի ավագանին սեպտեմբերի 13-ի նիստում կքննարկի ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Այս մասին տեղեկեացնում է քաղաքապետարանի կայքը:
Նշենք, որ ավելի վաղ շրջանառվող այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ավինյանը, սակայն, զերծ էր մնացել այն հաստատելուց և նշել էր, որ հայտարարություն կլինի, պատեհ առիթի ժամանակ էլ այդ մասին ինքը կխոսի:
2023 թվականին անցկացվելիք Երևանի քաղաքապետի ընտրություններում Տիգրան Ավինյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը:
Կարծիքներ