Հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել, հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ

Հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել, հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում