Ճապոնիայում ռեկորդային թվով ծանր վիճակում կորոնավիրուսով վարակվածներ են արձանագրել. Kyodo
Ճապոնիայի այն բնակիչների թիվն, ովքեր կորոնավիրուսով վարակվելուց հետո գտնվում են ծանր վիճակում, հասել Է 1 131-ի, ինչը երրում դարձել Է ամենաբարձր ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր: Մայիսի 7-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:
Վերջին անգամ համապատասխան հակառեկորդը նորացվել Է մայիսի 5-ին՝ 1 114 ծանր հիվանդ: Այդ խմբին են դասվում այն ախտահարվածներն, ովքեր միացված են թոքերի արհեստական օդափոխման ապարատներին կամ անհետաձգելի բուժում են անցնում վերակենդանացման բաժանմունքներում: Ըստ որում Ճապոնիայում վարակման ընդհանուր թիվն այժմ գերազանցել Է 662 հազարը, ավելի քան 10,6 հազար մարդ մահացել Է: Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածման տեմպերի արագացման պատճառով ապրիլի 25-ից մինչեւ մայիսի11-ն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Տոկիոյում, ինչպես նաեւ Օսակայի, Կիոտոյի եւ Հյոգոյի արեւմտյան պրեֆեկտուրաներում:
Սպասվում Է, որ դրա գործողությունը կերկարաձգվի մինչեւ մայիսի 31-ը, ինչպես նաեւ կտարածվի Ֆուկուոկայի հարավ - արեւմտյան եւ Այտիի կենտրոնական պրեֆեկտուրաների վրա: Արտակարգ դրության շրջանակներում Ճապոնիայի իշխանությունները, մասնավորապես, պահանջում են ալկոհոլ չվաճառել հասարակական սննդի ձեռնարկություններում, տեղացի բնակիչներին խնդրում են իրենց տներից դուրս չգալ առանց անհրաժեշտության, իսկ գործատուներին՝ աշխատակիցներին փոխադրել հեռավար ռեժիմի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ