Կարգավիճակ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման սահմաններում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Կարգավիճակ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման սահմաններում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Արցախի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Այսպիսին է հայկական կողմի դիրքորոշումը, որի մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձրաձայնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ։ Նրա խոսքով, հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը հնարավոր է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները եւ խաղաղություն ու կայունություն կբերի մեր տարածաշրջանին։ «Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասել է նա։ Սա թերեւս ամենակարեւոր ուղերձն է, որի մասին հայկական կողմը բարձրաձայնում է եւ պետք է հետեւողականորեն խոսի յուրաքանչյուր հարմար առիթով։ Թե միջազգային հանրությունը, թե արցախյան համակարտությամբ տասնյակ տարիներ զբաղվող Միսկի խմբի համանախագահ երկրները, թե ադրբեջանական կողմը պետք է ընդունեն դա որպես առանցքային ուղենիշ խնդրի կարգավորման գործընթացում»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում