Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինայում

Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինայում

9 հայ բռնցքամարտիկ մեդալներով կվերադառնան Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարից։

Հայ բռնցքամարտիկներից ապրիլի 4-ին իրենց մենամարտերը հաղթանակներով ավարտեցին ու 1/4 եզրափակիչի արգելքը հաղթահարեցին նաև 57 կգ քաշայիններ Արթուր Գազապյանն ու Արթուր Բազեյանը, ընդ որում, Բազեյանը առավելության հասավ վերջերս Ստրանջայի մրցաշարում չեմպիոն դարձած Խավիեր Իբանեսի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում են նաև 69կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանը, Գուրգեն Մադոյանը և Արսեն Պողոսյանը։ Ապրիլի 3-ին կիսաեզրափակիչի ուղեգրեր էին ապահովել նաև 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հանդես կգա եզրափակիչում, քանի որ նրա մրցակիցը քաշի հետ կապված խնդիր ուներ։ Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 5-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում