Կուզբասի հանքահորում տեղի է ունեցել ծխոտում. տուժել Է 29 մարդ
Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում 115 աշխատողի տարհանում Է կատարվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՍԴՍ հոլդինգի ներկայացուցիչը:
«Մենք հաստատում ենք, որ առկա Է ծխոտում: Աշխատում են ՌԼՓԶ-ները (ռազմականացված լեռնափրկարարական զորամասերը), մարդկանց տարհանում են… Դուրս Է բերվել 115 մարդ»,-հաղորդել Է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել են օպերատիվ ծառայություններում, միջադեպի հետեւանքով տուժել Է 29 մարդ:
«Ըստ ճշտված տվյալների, տուժածների թիվն ավելացել Է մինչեւ 29»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տեղեկատվությամբ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչությունում գործակալությանը հաստատել են, որ փրկարարները հաղորդագրություն են ստացել հանքահորում տեղի ունեցած ծխոտման վերաբերյալ:
«Մարդկանց դուրս են բերում: Տեղում աշխատում Է ՌԼՓԶ-ի բաժանմունքը: Օպերատիվ տվյալներով՝ հանքահորում գտնվել Է 287 մարդ»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Այնտեղ ճշտել են, որ ծխոտումը տեղի Է ունեցել հանքահորի օդափոխիչ հանքամիջանցքում: Դատախազությունն ստուգում Է սկսել:
Կարծիքներ