Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացիներ բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա

Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացիներ բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա

Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացիների, որոնք առանց թույլտվության բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի ամենաբարձր կետը: Այդ մասին հաղորդել Է O Globo թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, Ֆրանսիայի 28-ամյա երկու քաղաքացի արձանի ներսում են մնացել այն փակելուց հետո եւ դրա վրա բարձրացել օգոստոսի 23-ի վաղ առավոտյան: Այդ մարդիկ օգտագործել են աստիճաններ, որոնք գտնվում են արձանի մեջ եւ օգտագործվում են վերանորոգման աշխատանքների անցկացման համար. դրանցով կարելի Է բարձրանալ մինչեւ մոնումենտի ձեռքերն ու գլուխը: Կարգազանցներին նկատել Է պահակը, ինչից հետո նրանց ձերբակալել են, բայց 10 հազար ռեալ (մոտավորապես 1918 դոլար) գրավի դիմաց ազատ են արձակել:

Ինչպես հաղորդվում Է, ոստիկանությունը բռնագրավել Է բոլոր այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք արվել են արձանից: Մոնումենտի կառուցումն ավարտվել Է 1931 թվականին, արձանի բարձրությունը, պատվանդանի հետ միասին, հաշվում Է 38 մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում