Մեգան Մարքլի խորթ քույրը նրա մասին սկանդալային գիրք է գրել

Մեգան Մարքլի խորթ քույրը նրա մասին սկանդալային գիրք է գրել

Մեգան Մարքլի խորթ քույր Սամանտա Գրանտը Սասսեքսի դքսուհու մասին գրել է «Անամոթ արքայադստեր օրագիրը» գիրքը: Ըստ Daily Star- ի՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա կիրակի, հունվարի 17-ին:

Անանուն աղբյուրը In Touch Weekly ամսագրի հետ զրույցում նշել է, որ Մեգան Մարքլը դժվար թե հրապարակայնորեն ցույց տա իր վրդովմունքը քրոջ գրքի պատճառով: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Գրանտը մտադիր է ընթերցողների հետ կիսել դքսուհու մասին «լավ, վատ և կեղտոտ» մանրամասները:

«Ես չգիտեմ` դուր կգա՞ նրան կարդացածը: Ինչ-որ բանի հետ նա հավանաբար կհամաձայնի, բայց ինչ-որ բանի հետ`ոչ, – ասել է Գրանտը: – Սա ազնիվ է, սրա մեջ է հավասարակշռությունը: Ակնհայտ է, որ որոշ մանրամասներ նրան դուր չեն գա: Ճշմարտությունը երբեմն ավելի զարմանալի է, քան հորինվածքը, և ես նախընտրում եմ ճշմարտությունն ասել»:

Հաշմանդամի սայլակին գամված 56-ամյա Գրանտը պնդում է, որ իր հուշագրությունը Մարքլի հեղինակազրկելու նպատակ չունի: Նա շեշտում է, որ գիրքը գրելիս փորձել է չափազանց անկեղծ լինել:

Ավելի վաղ Սամանտան մեղադրել էր Մեգան Մարքլին իր հորը օգնելու ցանկության բացակայության մեջ: «Եթե զգեստի վրա կարող ես ծախսել 75 հազար դոլար, ապա դրանք կարող ես ծախսել նաև քո հայրիկի վրա», – ասել է նա՝ նկատի ունենալով Մարքլի՝ բրիտանական էլիտար Ralph & Russo ապրանքանիշի զգեստը, որը դերասանուհին կրում էր արքայազն Հարրիի հետ նշանադրության պատվին ֆոտոսեսիայի ժամանակ:

Գրանտը մի քանի անգամ հարձակվել է քրոջ վրա. նշանադրության մասին հայտարարությունից առաջ էլ նա խոստացել էր թողարկել «բացահայտող» գիրք Մարքլի մասին, որից հետո, ըստ նրա, արքայազն Հարրին ստիպված կլիների բաժանվելու դերասանուհուց: Բրիտանական ԶԼՄ-ներին տված բազմաթիվ մեկնաբանություններում նա Մարքլին անվանել է «դատարկ, ինքնասիրահարված»: 2008-ին Գրանտի մոտ ախտորոշվել է ցրված սկլերոզ:

Մարքլի ընկերները պնդում են, որ նա երբեք չի շփվել իր խորթ եղբոր և քրոջ՝ Սամանտա Գրանտի և Թոմաս Մարքլ կրտսերի հետ: Հետեւաբար, նրանց պնդումները, որ Մեգանն իրենց մոռացել է արքայազն Հարրիի հետ հարաբերություններ սկսելուց հետո, ուշադրություն գրավելու փորձ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում