Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ Բարսելոնայից

Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ Բարսելոնայից

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ խաղացողով ակտիվորեն հետաքրքրված են «Ալ-Նասրը»  և ՊՍԺ-ն, սակայն 26-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»։ Դեմբելեն գոհ է կատալոնական ակումբում իր դիրքից և պատրաստ է մերժել այլ թիմերի բոլոր առաջարկները։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում «Լիոնի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում