Ջեյհուն Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ բնակիչների վերաինտեգրման մասին հարցեր
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում հնարավոր գործընկերության հեռանկարները, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի հետ կապված հարցեր, Ադրբեջանի հռազմական գործողություններից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև «մարդասիրական օգնության» հարցերը։
Նշվում է, որ հանդիպմանը ռուս-ադրբեջանական պաշտոնյաները ոսել են նաև ներկայումս ընթացող զինաթափման գործընթացի, Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հրատապ միջոցառումների և հայազգի բնակիչների վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին։
Կարծիքներ