Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչությունն Ադիգեայում
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմնակցին, որն ահաբեկչական գործողությունն Էր պատրաստում Ադիգեայում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):
«Անվտանգության դաշնային ծառայությունն Ադիգեայի Հանրապետության տարածքում ձերբակալել Է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից սերածի, որն ահաբեկչական գործողություն Էր նախապատրաստում քաղաքացիների զանգվածայինլ կուտակման վայրերում»,- նշել են ՀՀԿ-ում:
Ձերբակալվածի բնակության հասցեում հայտնաբերել են խոցող տարրերով ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ, ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության դրոշ, ինչպես նաեւ Մայկոպի քարտեզը՝ ահաբեկչական նպատակների օբյեկտներով: Բացի դրանից, տղամարդուց առգրավել են կապի միջոցներ, որոնք բովանդակում են զգալի քանակությամբ ահաբեկչական կոնտենտ, ահաբեկչության միջոցների պատրաստման ինտերնետ- հրահանգներ, ինչպես նաեւ կեղծ միգրացիոն փաստաթղթեր:
Նրա նկատմամբ հարուցվել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողության նախապատրաստում): Ձերբակալվածն ինքն արդեն տվել Է խոստովանական ցուցմունքներ: Նա ահաբեկչական գործողություն Էր պատրաստում Մայկոպի առեւտրի կենտրոններից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ