Բլինկենը ՉԺՀ-ի հետ հանդնպմանը մտադիր է հայտնել Ճապոնիայի անհանգստությունը Սենկակու կղզիների առիթով
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 18-ին ՉԺՀ-ի իշխանությունների ներեկայացուցիչների հետ հանդիպմանը մտադիր Է հայտնել Ճապոնիայի կառավարության մտահոգությունն Արեւելաչինական ծովում Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջն ստեղծված իրադրության առիթով: Մարտի 17-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:
«Ես սպասում եմ հնարավորությանը պարզորոշ հայտնելու այդ մտահոգությունը»,- հայտարարել Է Բլինկենը ճապոնացի լրագրողների մասնակցությամբ կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:
Պետքարտուղարը նաեւ ընդգծել Է, որ, իր կարծիքով, «Չինաստանը դառնում Է ավելի ու ավելի ճնշող իր ներքին եւ ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ»:
Ճապոնիայի առանձնահատուկ անհանգստությունն Է հարուցում վերջին ժամանակներս չինական պահականավերի ակտիվությունը կղզիների շրջանում, որոնք տարածքային վեճի առարկա են Տոկիոյի եւ Պեկինի միջեւ:
Փետրվարին չինական նավերը 14 անգամ մտել են այդ կղզիների գոտի, որոնք Ճապոնիան համարում Է իր տարածքային ջրերը:
Տոկիոն դա կապում Է այդ թվում նրա հետ, որ փետրվարի 1-ին Չինաստանում ուժի մեջ Է մտել օրենք, որը երկրի առափնյա պահապանությանը լիազորություններ Է տալիս կրակ բացել օտարերկրյա նավերի վրա ազգային ինքնիշխանության պաշտպանության համար: Ի պատասխան Ճապոնիան նույնպես իր առափնյա պահպանությանն իրավունք Է տվել զենք կիրառել Սենկակուում ափ իջնելու փորձի դեպքում, ինչը, փորձագետների կարծիքով՝ բարձրացնում Է զինված հակամարտության սպառնալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ