Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի 9632 նոր դեպք է հաստատվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 9632-ով՝ հասնելով 4 447 570-ի:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ-ում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Առողջացածների թիվը մեկ օրում ավելացել է 11 279-ով: Ընդհանուր առմամբ՝ առողջացել է 4 060 652 մարդ:
Մեկ օրում մահվան դեպքերն ավելացել են 392-ով՝ հասնելով 94 659-ի:
Կարծիքներ