TikTok- ը նոր գործիքներ կկիրառի ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու համար
TikTok սոցիալական ցանցը գործարկում է նոր գործառույթ՝ պայքարելու չստուգված կամ անվստահելի տեղեկատվության տարածման դեմ։ Օգտատերերը այդ մասին ծանուցում կստանան։
Սոցիալական ցանցը հրապարակած տեսանյութերը տրամադրում է տեղեկատվության ճշգրտությունը հաստատող փորձագիտական ծառայություններին, եթե հաստատվի, որ տեսանյութը ապատեղեկատվություն է պարունակում, այն հանվում է հարթակից:
Այնուամենայնիվ, սոցիալական ցանցը այօր ներկայացրել է նոր ֆունկցիա, որը կկիրառվի, եթե տեսանյութում պարունակվող տեղեկատվության ճշգրտությունը հնարավոր չէ հաստատել, կամ փորձագետները վստահ չեն դրա ճշգրտության մեջ:
«Օգտվողը նախ տեսնելու է ծանուցումը տեսանյութի վրա, եթե բովանդակության ճշգրտությունը չի կարող հաստատվել: Տեսանյութի հեղինակը նույնպես ծանուցում կստանա … եթե դիտողները մտադիր են կիսվել տեսանյութով, կտեսնեն հիշեցում այն մասին, որ տեսանյութը պարունակում է չստուգված բովանդակություն»,- հայտարարել է սոցիալական կայքը։
Կարծիքներ