Էստոնիան գումար է հատկացնում Ղարաբաղում հումանիտար վիճակը բարելավելու համար
Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն հաղորդել է, որ կառավարությունը 100 հազար եվրո է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավելու համար, գրում է Ազատությունը:
«Հումանիտար կացությունը Լեռնային Ղարաբաղում երկու կողմից էլ ճգնաժամի եզրին է, մենք չենք կարող պարզապես դրա ականատեսը լինել»,- ասել է նախարարը:
Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից և կարիքավորներին կուղարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խողովակներով:
Նախարար Ռեյնսալուն նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խոհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան կարող է հարկ եղած դեպքում խորհրդում արծարծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:
Կարծիքներ