Լուկաշենկո. «Վագները» ապրում էր, ապրում է և կապրի Բելառուսում

Լուկաշենկո. «Վագները» ապրում էր, ապրում է և կապրի Բելառուսում

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինվորականները կմնան Բելառուսում՝ չնայած ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվանը: 

Այս մասին հայտարարել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Վագները» ապրում էր, ապրում է և կապրի Բելառուսում, որքան էլ որ ինչ-որ մեկը այլ բան ցանկանա: Մենք դեռ Պրիգոժինի հետ համակարգ ենք մշակել, թե ինչպես մեզ մոտ պետք է տեղակայվի «Վագներ»-ը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։

Նա հստակեցրել է, որ մասնավոր ընկերության 10 հազար զինվորականներ կմնան Բելառուսում, մյուս մասն էլ կհեռանա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում