Իրանը չի ընդունի միջուկային գործաքի շրջանակից դուրս ոչ մի կարգի պահանջներ. Իրանի ԱԳՆ
Իրանի իշխանությունները չեն ընդունի ոչ մի կարգի պայմաններ, որոնք նախատեսված չեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բանակցությունների որոշ մասնակիցներ ձգտում են առաջադրելու լրացուցիչ պահանջներ, նշել են Իրանի ԱԳՆ-ում, հայտնելով, որ Թեհրանը չի ստանձնի ոչ մի կարգի պարտավորություններ, որոնք դուրս են այդ գործարքի շրջանակներից, և հանդես է գալիս պատժամիջոցների լիակատար չեղարկման օգտին:
«Մենք լի ենք վճռականությամբ ընդունելի արդյունքի հասնելու Վիեննայի բանակցություններում և չենք անտեսի մեր շահերը,- այդ առնչությամբ նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:- Մենք «եվրաեռյակի» երկրներին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա - ծանոթ. խմբ.) կոչ ենք անում ձեռնարկելու լուրջ միջոցներ ԳՀՀՊ-ին վերադառնալու համար»:
Բացի այդ, Թեհրանը հավաստել է, որ չի առարկում միջազգային տեսուչների կողմից միջուկային օբյեկտներ այցելության դեմ՝ գաղտնիության պահպանման պայմանով, ինչպես նաևւ խոստացել է վերադառնալ միջուկային ծրագրի շուրջն իր պարտավորությունների կատարմանը՝ համաձայնագրին գործարքի բոլոր մասնակիցների վերադառնալու փոխարեն:
Դեկտեմբերի 27-ին Վիեննայում, որտեղ ապրիլից բանակցություններ են ընթանում իրանական միջուկային գործարքի շուրջը, կսկսվի բանակցությունների ութերորդ փուլը: Մասնակիցներն արդեն հավաստել են, որ աշխատանքը կշարունակվի այն փաստաթղթերի հիման վա, որոնք մշակվել են մինչև հունիս վեց փուլերի ընթացքում: Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանն սկզբնական տեսքով: Այսպես, նրանք որոշել են, թե Իրանի նկատմամբ ամերիկյան ինչ պատժամիջոցներ են ենթակա չեղարկման, և միջուկային բնագավառում այն քայլերի ցուցակը, որոնք պետք է ձեռնակի հանրապետությունն՝ իր պարտավորությունների կատարմանը վերադառնալու համար:
Կարծիքներ