Դաղստանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Դաղստանի Բոտլիխի շրջանում հոկտեմբերի 25-ի երեկոյան 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տարածաշրջանի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական դաշնային կենտրոնի Հյուսիսային Օսիայի մասնաճյուղից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 18:17-ին Դաղստանի Հանրապետության Բոտլիխի շրջանում 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել», - ասված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրը Անդի գյուղն է, որում ապրում է ավելի քան 6 հազար մարդ։
Ըստ շրջանի միասնական դիսպետչերական ծառայության՝ ցնցումների հետևանքով ավերածությունների մասին տեղեկություն չկա, բնակչության կողմից բողոքներ չեն ստացվել։
Կարծիքներ