Հնդկաստանի հարավում ավտոբուս է այրվել, կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանի հարավում ավտոբուս է այրվել, կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանի հարավում հրդեհ է բռնկվել ավտոբուսում։ Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։ Կա առնվազն հինգ զոհ։ Դեպքը տեղի է ունեցել Կարանատակա նահանգում։ Ավտոբուսը մեկնելիս է եղել Բանգալոր քաղաք։ Եվս երկու անձ՝ մի կին եւ մեկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց՝ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով։ Ավտոբուսում եղել է 32 մարդ։ Հրդեհը բռնկվել է շարժիչի կարճ միացումից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում