Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել մեղմացնել բյուջետային կանոնները՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու համար

Գերմանիան Եվրամիությանը կոչ է արել վերանայել բյուջետային կանոնները, որպեսզի այդ կառույցին անդամակցող երկրները կարողանան մեծացնել պաշտպանական ոլորտի ծախսերը:
Աս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Միությունը պետք է բյուջետային լրացուցիչ հնարավորություններ տրամադրի անդամ երկրներին՝ աշխարհաքաղաքական հանգամանքներից ելնելով երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական ծախսերն ավելացնելու համար»,- հայտարարել է Բրյուսելում Գերմանիայի ներկայացուցիչը:
ԵՄ-ի բյուջետային կանոններն անդամ երկրների պարտքը սահմանափակում են ՀՆԱ-ի մինչև 60 տոկոսով, իսկ բյուջեի պակասորդը՝ մինչև 3 տոկոսով:
Ակնկալվում է, որ ԵՄ-ի առաջնորդները բյուջետային կանոններում հնարավոր փոփոխությունները կքննարկեն մարտի 6-ին կայանալիք գագաթնաժողովում:
Կարծիքներ