Կանանց Եվրո-2022-ի համար արդեն 410 հազար տոմս է վաճառվել, նախորդ տարի՝ 210 հազար

Անգլիայում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի կանանց առաջնությանը նվազագույնը 410 հազար մարդ ներկա կգտնվի։ Այս պահի դրությամբ հենց այսդքան տոմս է վաճառվել մրցաշարի 31 խաղերի համար, որոնք կկայանան հուլիսի 6-ից 31-ը։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ընդգծում, որ Եվրո-2017-ին վաճառվել էր 240 հազար տոմս
Եվրոպայի 2022 թվականի կանանց առաջնությունը կանցկացվի անգլիական 8 քաղաքների 10 մարզադաշտերում։ Խաղը կանցկացվեն Շեֆիլդում, Բրենտֆորդում, Լիում, Մանչեսթերում, Լոնդոնում, Ռոտերհեմում, Սաութհեմփթոնում և Միլտոն-Կինսում։
Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 31-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Կարծիքներ