Ռուսաստանի ակտիվները սառեցվելու են մինչև Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցումը. Սպիտակ տուն

Ռուսաստանի ակտիվները սառեցվելու են մինչև Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցումը. Սպիտակ տուն

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և իրավիճակը Նիգերում: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Քանի որ այսօր նշվում է Ուկրաինայի Անկախության օրը, հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել օգնել Ուկրաինային։ Ազգային անվտանգության օգնականներն ընդգծել են, որ Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները, որոնք գտնվում են իրենց երկրների իրավասության ներքո, կմնան սառեցված, քանի դեռ Ռուսաստանը չի վճարել Ուկրաինային պատճառված վնասը»,- ասված է բանակցությունների արդյունքներով տարածված հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում