Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրաժարվում են արտերկրից կամավորների ընդունել
Տոկիոյի Ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել արտերկրից կամավորների ընդունել : Այդ մասին լրագրողներին հայտնել է Տոկիո -2020 կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն։ Կքննարկվի օտարերկրյա կամավորների սահմանափակ խմբի ընդունման հարցը, առանց որոնց անհնար է որոշ միջոցառումների կազմակերպումը ։
Այսօր Kyodo լրատվական գործակալությունը հաղորդել է, որ մոտ 500 միջազգային կամավորների կներգրավեն Տոկիոյի Օլիմպիական խաղերում :
Հիշեցնենք , ավելի վաղ կազմակերպիչները հայտնել էին արտասահմանից ժամանած երկրպագուներին թույլ չտալ մասնակցել խաղերին ։
Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Սակայն համաճարակի պատճառով Օլիմպիադան հետաձգվեց մեկ տարով և տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Կարծիքներ