Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-ԼՂ գազատար խողովակաշարի փականը

Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-ԼՂ գազատար խողովակաշարի փականը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ քիչ առաջ Հայաստան-ԼՂ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը:

Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի: 

Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում