Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում գործող «Ազերխիմիա» արտադրական միավորման «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում հրդեհ է բռնկվել։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Սումգայիթի «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում բռնկված հրդեհի մասին, անմիջապես դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական հրշեջ ծառայության ուժերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվում հրդեհի տարածումը կանխելու համար։
Հրդեհի պատճառների մասին չի դեռևս հաղորդվում։
Կարծիքներ