Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը Նավալնիի հետ կապված իրավիճակի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասի հայտարարությունը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Ավելի վաղ Մասը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չձեռնարկի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված դեպքը հետաքննելու քայլեր, կհաջորդի Գերմանիայի եւ գործընկերների արձագանքը։
«Հարգելի պարոն Մաս, եթե Գերմանիայի կառավարությունն անկեղծ է իր հայտարարություններում, ապա նա պետք է հետաքրքրված լինի առավելագույնս կարճ ժամկետում նախապատրաստել Ռուսաստաի Գլխավոր դատախազության հարցման պատասխանը, որը փոխանցվել էր օգոստոսի 27-ին։ Դեռեւս չկա վստահություն, որ Գերմանիան երկակի խաղ չի վարում, չէ որ Բեռլինի Արդարադատության վարչությունը, որը պատասխանում է իրավական հարցերը դիտարկելու դեպքերին, միայն ուրբաթ է ստացել Ռուսաստանի հարցումը Գերմանիայի իշխանություններից։ Որտե՞ղ է այդ «հրատապությունը», որի շուրջ դուք պնդում եք։ Չուղարկելով պատասխանը՝ Բեռլինը միայն արգելակում է հետաքննության գործընթացը, որին եւ կոչ է անում։ Հատո՞ւկ է այդպես վարում»,-գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում։
Կարծիքներ