Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի առաջինը մրցագորգ մտավ 65 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը, որի մրցակիցը մեկնարկային գոտեմարտում ադրբեջանցի Ալի Ռահիմզադեն էր: Գոտեմարտն ընթացավ համառ պայքարում եւ ավարտվեց մրցակցի նվազագույն առավելությամբ՝ 1:2:


70 կգ-ում Արման Անդրեասյանը կգոտեմարտի լիտվացի Արտյոմ Աուգայի, 74-ում՝ Հրայր Ալիխանյանը՝ ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովի, իսկ 79-ում՝ Արման Ավագյանը՝ Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում