Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում 77 առանձնատան շինարարություն է ընթանում

Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում 77 առանձնատան շինարարություն է ընթանում

ԱՀ Ասկերանի շրջանում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները։ Տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։

Հովսեփավան համայնքի վարչական տարածքում այս պահին միանգամից 2 վայրում նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվում։

Թաղամասերից մեկը կունենա թվով 77 առանձատուն, որոնցից 22-ը երեք, իսկ 55-ը՝ չորս սենյականոց։ Այս պահին իրականացվում են հիմքերի կառուցման և պատերի շարման աշխատանքներ։

Նախագիծն իրականացվում է ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Թաղամասի կառուցման աշխատանքները կատարում են «Լիվարդշին», «Ա.Լ.Պ.», «ՌՈԲ-ԷԼ» և «ԱՐՄԵՆ-88» ՍՊ ընկերությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում