Սպիտակ տունը հաստատել է ռուսական Մի-17 ուղղաթիռներն Ուկրաինային փոխանցելու մտադրությունը
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հաստատել է ԱՄՆ մտադրությունն Ուկրաինային ռուսական արտադրության Մի-17 ուղղաթիռներ տրամադրելու մասին, որոնք նախքան այս նախատեսված են եղել աֆղան զինվորականներին փոխանցելու համար, քանի դեռ իշխանության չէին եկել «թալիբները»:
«Մենք վերջերս տեղեկացրել ենք Կոնգրեսին Մի-17 ուղղաթիռները մատակարարելու մասին: Այնպես որ ես չէի ասի, թե նախագահը սպասում է: Հստակ երևում են այդ ուղղությամբ արվող գործողությունները»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Փսակին ճեպազրույցի ժամանակ:
Տվյալ ուղղաթիռներն Ուկրաինային փոխանցելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը:
Կարծիքներ