Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:
Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով և մասնագիտական առաջարկություններով:
Քննարկվել են համայնքների, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացրած մշակութային արժեքների առանձնահատկությունները, դրանց առկայության և պահպանման ապահովման վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է արժեքի տարածման և կիրառման աշխարհագրությունմ ու բնութագիրը հստակեցնելու պահանջը: Խորհուրդը կարևորել է նեղ մասնագիտական մոտեցում պահանջող հայտերի լրամշակումը համապատասխան կառույցների միջոցով կատարելու անհրաժեշտությունը:
Արժեքները հանրահռչակելու վերաբերյալ խորհրդի անդամներն առաջարկել են դիտարկել հանրապետության տարածքում անցկացվող փառատոներին դրանք ներառելու և ըստ այդմ՝ ներկայացնելու հնարավորությունները:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել համայնքներից, խմբերից, անհատներից, ինչպես նաև մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններից նոր առաջարկների ստացման հնարավորությունը:
Կարծիքներ