Հռոմի Պապը Սուրբ Հարության տոնի առթիվ իր ամենամյա ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիներին
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հռոմի Պապն իր ամենամյա ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ «Ս․թ․ ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում նշեց գերևարվածների մասին՝ ընդգծելով․ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերևարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։ Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային»:
Կարծիքներ