Բալթյան երկրներն ամբողջությամբ կբացեն իրենց օդային տարածքը ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների համար
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքները լիովին բաց կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների ռազմական գործողությունների համար։
Բալթյան երկրների պաշտպանության նախարարները մտադիր են նման բովանդակության հռչակագիր ստորագրել հուլիսի 11-ին Վիլնյուսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Լիտվայի ռազմական գերատեսչությունը։
«Փաստաթղթում նշվում է, որ դաշնակիցներին հնարավորություն է տրվում առանց սահմանափակումների օգտագործել Բալթյան երկրների օդային տարածքը զսպման միջոցառումների, ուժեղացված հերթապահության և լայնածավալ զորավարժությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ