Ճապոնիայի կառավարությունն ընդունել է միայնակության դեմ պայքարի ծրագիր
Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 28-ին ընդունել Է ծրագիր, որը նպատակամիտված Է մարդու միայնակության խնդիրների մեղմացմանը եւ նախատեսում Է այդ հարցերի շուրջը կոնսուլտացիաների շուրջօրյա համակարգի ստեղծում: Ենթադրվում Է ստեղծել զանազան հարթակներ, որտեղ միայնակ մարդիկ կարողանան աստիճանաբար մտնել շփման մեջ եւ աշխատանքի տեղավորման հնարավորություն ստանալ, հաղորդել Է ազգային հանարային հեռուստատեսությունը:
Հեռուստատեսության տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է անցկացնել համազգային մարդահամար, որը կոչված Է պարզելու միայնակ քաղաքացիների ստույգ թիվը՝ նրանց օգնություն ցույց տալու նպատակով: Նախարարների կաբնետի դիվանատանը ստեղծվել Է այդ խնդրին նվիրված առանձին քարտուղարություն: Փետրվարին սահմանվել Է միայնակ բնակիչների գործերի նախարարի պաշտոն, որն այժմ համատեղությամբ զբաղեցնում Է ցածր ծնելիության խնդիրների նախարար Սեյկո Նոդան:
Միայնակության հետ Է սերտորեն կապված ինքնասպանությունների խնդիրը, որոնց թիվը Ճապոնիայում 2020 թվականին առաջին անգամ աճել Է վերջին 11 տարվա ընթացքում: Անցյալ տարի երկրում կյանքին վերջ Է տվել ավելի քան 21 հազար մարդ՝ 912-ով ավելի, քան նախորդ տարի: 2019 թվականին երկրում նշվել Է ինքնասպանությունների ամենացածր թիվը՝ 1978 թվականից այդ վիճակագրությունը վարելու ամբողջ ժամանակամիջոցում: Դրանց թիվը կրճատվում Էր տասը տարի անընդմեջ, սակայն կորոնավիրուսի բռնկումն ընդհատեց այդ դրական միտումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ