Քրդական ուժերն զգուշացրել են Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից նախապատրաստվող ռազմարշավի մասին
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատները հակահարված կհասցնեն թուրքական զորքերին քրդական շրջաններ ներխուժելու դեպքում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի ստեղծած ինքնավար վարչակազմի պաշտպանության հարցերով պատասխանատու Զեյդան ալ-Ասին:
«Մենք նախազգուշացնում ենք միջազգային հանրությանն այն մասին, որ Անկարան ռազմական արշավ է նախապատրաստում, որը կարող է սահմանամերձ շրջաններում նոր բախման պատճառ դառնալ»,- ասել է վերջինս:
Քրդական ուժերի ներկայացուցչի խոսքով՝ զրահատեխնիկայի շարասյունը սահմանային գծով ուղևորվել է Ռաքքա նահանգի հյուսիս, որտեղ դեկտեմբերից ի վեր հրաձգություն է տեղի ունենում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և սիրիական թրքամետ զորամիավորումների միջև: Անկարան ավելի վաղ երկու ռազմաբազա էր ստեղծել նահանգի Այն Իսա քաղաքի մոտակայքում, որտեղ տեղակայված են քրդական ջոկատները:
Կարծիքներ