ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի կողմից․ Պուտին
Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի կողմից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում։
«Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ բոլշևիկյան, կոմունիստական Ռուսաստանի կողմից»,- ընդգծել է ռուսական պետության ղեկավարը։
«Այս գործընթացը սկսվեց գրեթե անմիջապես 1917 թվականի հեղափոխությունից հետո, երբ Լենինը և նրա համախոհները դա արեցին շատ կոպիտ ձևով՝ հենց Ռուսաստանի նկատմամբ՝ առանձնացնելով, պոկելով նրանից իր պատմական տարածքների մի մասը»,- նշել է Պուտինը։
Կարծիքներ