Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)
Նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն:
Երդվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տարոն Թադևոսյանը, Մարտին Արզումանյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռոման Սմբատյանը, Արամայիս Ասատրյանը, Էդուարդ Մկրտչյանը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանը, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:
Կարծիքներ