Շրի Լանկայի բնակիչները Հնդկաստան են փախչում պարենամթերքի դեֆիցիտի պատճառով. IANS
Շրի Լանկայի բնակիչները երկրում պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտի պատճառով Հնդկաստան են փախչում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է IANS հրատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ ապրիլի 10-ին Հնդկաստան Է ժամանել 19 փախստականներից բաղկացած հերթական խումբը, Շրի Լանկայից տնտեսական փախստականների ընդհանուր թիվը հասել Է 39-ի: Ինչպես պատմել են ժամանած շրի-լանկացիները, նրանք վաճառել են կղզում իրենց ունեցվածքը, որպեսզի վճարեն մակույկով Հնդկաստան անցնելու համար: Տեղական իշխանությունները փախստականներին տեղավորել են Թամիլ Նադուի նահանգի ճամբարում. սպասվում Է Շրի Լանկայի բնակիչների մեծ ալիք, հավելում Է IANS հրատարակությունը:
Ավելի վաղ Շրի Լանկայի ֆինանսների նախարարությունը հայտարարել Է իր արտաքին պարտքի դեֆոլտ: Շրի Լանկան վերապրում Է 1948 թվականին անկախություն ձեռք բերելու ժամանակներից ի վեր վատագույն տնտեսական ճգնաժամը: Ճգնաժամը պայմանավորված Է օտարերկրյա արժույթի դեֆիցիտով, որն առաջացել Է կորոնավիրուսի համավարակի պատճառով տուրիստական հոսքի սահմանափակման հետեւանքով, ինչի արդյունքում երկիրը չի կարող բավականաչափ վառելիք գնել:
COVID-19-ի համավարակը կտրուկ հարվածել Է կղզու տուրիստական հատվածին՝ օտարերկրյա արժույթ ստանալու հանգուցային աղբյուրին, նաեւ կրճատվել են Շրի Լանկայի այն բնակիչներից դրամական փոխանցումների ծավալները, որոնք աշխատում են արտասահմանում: Երկրում նշվում Է պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի եւ գազի սուր անբավարարություն: Շրի Լանկայի բազմաթիվ շրջաններ բախվում են ԷլեկտրաԷներգիայի մինչեւ 13 ժամով մշտական անջատումների՝ վառելիքի ներմուծման համար օտարերկրյա արժույթի անբավարարության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ