Ճապոնիան իր բացառիկ տնտեսական գոտում հյուսիսկորեական հրթիռներ չի հայտնաբերել

Ճապոնիան իր բացառիկ տնտեսական գոտում հյուսիսկորեական հրթիռներ չի հայտնաբերել

Ճապոնիայի կառավարությունը չի արձանագրել երեքշաբթի ԿԺԴՀ-ի կողմից իր բացառիկ տնտեսական գոտու վրայով արձակված երկու բալիստիկ հրթիռների անցումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։

«Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու վրայով թռչող հրթիռների կամ վնասների մասին տվյալներ չկան»,- ասել է նա։

Մինչդեռ Kyodo-ն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս: Հարցը պարզաբանելու համար, թե արդյոք հրթիռներն արդեն ընկել են, Մացունոն խորհուրդ է տվել կապ հաստատել Ճապոնիայի պաշտպանության նախարարության հետ։

Պաշտպանության նախարար Յասուկազու Համադան մամուլի ասուլիսում նույնպես կրկնել է այն դիրքորոշումը, որ հյուսիսկորեական հրթիռները չեն թռչել երկրի բացառիկ տնտեսական գոտի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում