Օրբանը և Մակրոնը քննարկել են Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունը և Ուկրաինայում տիրող իրավիճակը

Օրբանը և Մակրոնը քննարկել են Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունը և Ուկրաինայում տիրող իրավիճակը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի Ելիսեյան պալատում հանդիպման ժամանակ քննարկել են եվրոպական պաշտպանական արդյունաբերության և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր։ Այս մասին Հունգարիայի կառավարության ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։

«Աշխատանքային ընթրիք Էմանուել Մակրոնի հետ այսօր Փարիզում: Մենք քննարկել ենք  Ուկրաինայի հակամարտությունը, էներգետիկ անվտանգությունը, եվրոպական մրցունակության ամրապնդումը և Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունը»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի ղեկավարին ընդունելության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում