Ավստրիայի խորհրդարանում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդությունը, Ֆրանսիայի խորհրդարանում՝ Արցախի ճանաչման բանաձեւի օրինագիծը

Ավստրիայի խորհրդարանում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդությունը, Ֆրանսիայի խորհրդարանում՝ Արցախի ճանաչման բանաձեւի օրինագիծը

Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները: Այս մասին տեղեկացնում է slim.am-ը, մեջբերելով Ավստրիայի «Հայ դատի» հանձնախմբին։ 

Հանձնախմբից հայտնել են՝ «Միջնորդությունն ընդունվել է միաձայն՝ բոլոր խորհրդարանական խմբերի կողմից: Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դшտшպшրտմшնը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:» – ասվում է հայտարարության մեջ:

Այսօր նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Ֆրանսիայի խորհրդարանի 20 պատգամավոր դիմել է իշխանություններին՝ անհապաղ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ տեղեկացնում է Լը Ֆիգարո-ն

Պատգամավորները «Առաջ, հանրապետություն», Հանրապետական, «Ժողովրդական շարժում», Ձախակողմյան պահպանողական, «Ազատություն և տարածքներ» և Սոցիալիստական կուսակցություններից են: «Հայ ազգաբնակչության բնաջնջմանը սպшռնшցnղ, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»,- նշված է նրանց ստորագրած բանաձևի տեքստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում