Կյանքի է կոչվել Երևանի նորակառույց շենքերի գազամատակարարման՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի փորձնական ծրագիրը
Կյանքի է կոչվել Երևանի նորակառույց շենքերի գազամատակարարման՝ կառուցապատողների հայկական ասոցիացիայի փորձնական ծրագիրը։ Հարցը քննարկվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ պատասխանատու կառույցների, կառուցապատողների, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների հետ հանդիպման ընթացքում։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի որոշ թաղամասեր ու նորակառույց շենքեր այսօր գազիֆիկացված չեն: Պատճառը՝ ենթակառուցվածքների բացակայությունն է: Քաղաքում գազամատակարարման խնդիրները քննարկվել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ պատասխանատու կառույցների, կառուցապատողների, վարչական շրջանների ղեկավարների, ավագանու անդամների հետ հանդիպման ընթացքում:
Կառուցապատողների հայկական ասոցիացիան ներկայացրել է խնդրի լուծման իր տարբերակը: Փորձնական ծրագիրն արդեն կյանքի է կոչվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ