ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Փելոսիի գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում

 ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Փելոսիի գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում

 ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրաության ինքնաթիռը, պատվիրակություն, որը գլխավորում Է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, օգոստոսի 2-ին վայրԷջք Է կատարել Քուալա Լումպուրում: Այդ մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել Է Սինգապուից, որտեղ Փելոսին նախօրյակին հանդիպել Է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Լոուրենս Վոնի հետ: Փելոսիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 31-ին մեկնել Է Ասիա՝ Սինգապուր, Մալայզիա, Հարավային Կորեա եւ Ճապոնիա այցելելու նպատակով:

Ուղեւորությունը Տայվան չի հիշատակվում Փելոսիի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Սակայն որոշ զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, նա պլանավորում Է այցելել կղզի: Liberty Times թերթը հայտնել Է, որ Փելոսիի ժամանումը Տայվան սպասվում Է օգոստոսի 2-ին տեղական ժամանակով 22:20-ին (Երեւանի ժամանակով 18:20-ին):

ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Տայվան կարող Է դառնալ այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի համար առաջինը վերջին 25 տարվա ընթացքում: Պեկինը բազմիցս նախազգուշացրել Է Վաշինգտոնին, որ եթե այցը կղզի կայանա, ապա դա չի մնա առանց հետեւանքների, Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում