Վրաստանի լեռներում սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել
Վրացական Գուդաուրի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռում ենթադրաբար եղել է վեց մարդ: Այդ մասին, ըստ «Գրուզիա Օնլայն»-ի՝ հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, սակայն տվյալ տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ուղղաթիռում, անձնակազմից բացի, եղել են նաև բժիշկներ և փրկարարներ: Ուղղաթիռն ընկել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կմ-ի մոտ գտնվող լեռներում:
Նշվում է, որ ուղղաթիռը պետք է կիրճից դուրս բերել երկու հոգու, որոնք վթարի էին ենթարկվել և պարապլանով բախվել ժայռին:
Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտից էլ հայտնել են, որ լեռնային հանգստավայրի մոտ անցնող ճանապարհով երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:
Կարծիքներ